Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը
Բռնազավթված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են թիրախավորել հայկական արժեքները։ Այս անգամ ադրբեջանցի օկուպանտների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։ Օրերս ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Տեսանյութն ակնհայտ վիրավորանք է պարունակում՝ ուղղված հանուն հայրենիքի նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին։
Հաշվի առնելով մեր հայրենակիցների ծանր ապրումները և անդառնալի կորուստները՝ տեսանյութը չենք հրապարակում։
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։