Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության կապակցությամբ Տեխասի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը մատուցել է Սուրբ և Անմահ պատարագ։
2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումից հետո Aravot.am-ի հետ զրուցելիս Տեր Ղևոնդը շեշտել էր Աստծուն հավատալու կարևորությունը։ Դալլասի հայկական եկեղեցու հոգևոր հովիվը ասել էր՝ «Որպես սփյուռքահայ, որը ծանոթ չէ հայաստանյան ներքաղաքական մտածողություններին, ես առաջարկում եմ, որ մենք համախմբվենք քաղաքական գործիչների շուրջ, կամ գոնե մեր թշնամիների աչքի առջև իրար չուտենք, որովհետև այսպես հեշտացնում ենք իրենց՝ Հայաստանը գրավելու նպատակի իրացումը: Իսկ հաջորդը ես կասեմ, որ պետք է վստահել ոչ ոքի և ոչնչի: Պետք է հավատանք և վստահ ենք միմիայն Աստծուն: Նա միակն է, որը կարող է փրկել մեզ»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ