Aravot.am-ի տեղեկություններով Սյունիքի մարզի դպրոցներից մեկի սովորողներ՝ 8-ամյա եւ 6-ամյա տղաները իրար նկատմամբ կատարել են սեռական գործողություններ։ Միջադեպին ականատես է եղել նույն դպրոցի 13-ամյա աշակերտներից մեկը, որը հեռախոսով տեսանկարահանել եւ ցույց է տվել 8-ամյա տղայի մորը։
Վերջինս էլ իր հերթին տեսագրությունը տրամադրել է 6-ամյա տղայի մորը։ 6-ամյա տղայի մայրը տեսագրությունը նայելուց հետո նախ ծեծել է տեսանկարահանում իրականացրած 13-ամյա տղային, այնուհետեւ հարվածել է 8-ամյա տղայի մորը։
Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Ի դեպ, Aravot.am-ն ունի միջադեպի մասնակիցների բոլոր տվյալները, սակայն ելնելով երեխաների իրավունքների շահերից՝ ոչ մի տվյալ չենք հրապարակում։
Կարդացեք նաև