ԵՄ դիտորդական առաքելությունը «X»-ի իր միկրոբլոգում արձանագրում է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է:
«ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը պարեկություն է կատարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ամեն ինչ հանգիստ է, արտասովոր տեղաշարժ չի նկատվել»։
Միաժամանակ, առաքելությունը խաղաղ Զատիկ է մաղթել բոլորին:
EUMA patrolled along the AM-AZ border all day long, everything is calm and quiet, no unusual movements observed. EUMA wishes everybody a peaceful Easter! ✨
Կարդացեք նաև
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 31, 2024
Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ X-ի իր միկրոբլոգում արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը։
«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը․ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»:
Good to have confirmation from @EUmARMENIA that no unusual military movements have been observed. That is what the purpose of the mission is: to provide greater transparency and build confidence. It remains open to more engagement also with the authorities of 🇦🇿. https://t.co/hIxU5wvqTh
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 31, 2024