«Դեմոկրատական» եղանակով կառավարվող հանրապետությունները հաճախ աչքի էին ընկնում զանգվածային այնպիսի բռնարարքներով, որպիսիք ոչ մի բռնապետության կամ ինքնակալության ժամանակ անգամ չէին եղել: Հեռու չգնանք՝ ի դեմս ՀՀ-ում իշխող քաղաքական ուժի՝ մենք բախվել ենք մի «ռեժիմի», որը հանրային ընկալման մեջ զուգորդվում է անսահմանափակ իշխանության վրա հենված կառավարման համակարգի հետ:
Ամենօրյա լրահոսը, որը լի է մարդկանց քաղաքական հայացքներով պայմանավորված կալանքների, ինքնիրավչության դրսեւորումների, շինծու դատական գործերի ու անարդար վճիռների մասին պատմող նյութերով, թույլ չի տա ստել: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են իրենց ժողովրդավար, իսկ Հայասատանը՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունները գործի գցել աննախադեպ բռնությունների մեքենան, սահմանափակել խոսքի ազատությունը, կալանավայրերը լցրել քաղբանտարկյալներով: Պարզ է՝ ինչու: Նրանց մեջ վախն է խոսում: Վերջին վեց տարում Հայրենիքի, ժողովրդի ու պետության հանդեպ գործած ստորությունների համար պատասխանատվության վախը:
Մյուս կարեւոր հարցն ընդդիմությանն է առնչվում. ունե՞նք արդյոք կառուցողական ընդդիմություն, որն ընդունելի լինի հանրության համար, վայելի նրա վստահությունը եւ ի վիճակի լինի ներկայացնել պատշաճ քաղաքական օրակարգ: Պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը չունի ու երբեք չի ունեցել քաղաքական օրակարգ: Ոչինչ՝ բացի պետականաքանդման ծրագրից, չի ունեցել, հետեւաբար նրան փոխարինող թիմը պետք է նախեւառաջ լրացնի այդ բացը, որպեսզի կարողանա չեզոքացնել ներկա «ռեժիմի» միակ «առավելությունը»՝ բիրտ ուժի եւ վարչական ռեսուրսի կիրառման հնարավորությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում