Aravot.am-ի տեղեկություններով մարտի 29-ին «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ թատրոնի մուտքի դիմաց դրված իրենց պատկանող երկու աթոռները գողացել են: Ըստ նույն աղբյուրի, նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Սարգիս Արզումանյանը գողության մասին խոսել էր նաեւ ֆեյսբուքի իր էջում:
Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Արզումանյանը հետեւյալը փոխանցեց. «Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ոստիկանությունը պետք է քննչական բաժին ուղարկի, որ գործ հարուցվի, հայտնաբերեն գողոնը, վերադարձնեն մեզ եւ համապատասխան մարդկանց պատասխանատվության ենթարկեն»:
Մեր հարցին՝ արդյոք ինչ-որ մեկին կասկածո՞ւմ են, «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահն ասաց, որ կասկածներ չունեն, տեղյակ չեն, թե ով կարող էր նման բան անել: Նաեւ ավելացրեց. «Պարզապես հարց է առաջանում, եթե դա ինչ-որ մեկին պետք էր, ինչո՞ւ հենց այս փուլում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ