Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա. Աստծո Միածին որդին հարություն առավ, վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:
Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Կարդացեք նաև
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ