Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի՞ս է հասնում

Մարտ 31,2024 10:10

Այսպիսով, հերթը հասավ Գրողների միության շենքին։ Բուհերի, գիտական հաստատությունների շենքերի հետ միասին, վաճառքի կհանվեն նաև ստեղծագործական միությունների շենքերը։ Սակայն սա այն դեպքն է, որ ուզում ես ասել՝ հասնում է։ Ո՞ւր էիք դու՛ք՝ նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ և հատկապես՝ գրողներ, 2020 թվականի խայտառակ պարտությունից և 2023 թվականի Արցախի ցեղասպանությունից ու կորստից հետո։ Այո՛, հայ ժողովրդի համար այդ ողբերգական օրերին, ձեր, որպես ստեղծագործական մտավորականության  ձայն-ծպտունը չէր լսվում։ («Առավոտի» կողմից հիշեցնենք, որ 2020-ի տարեվերջին Հայաստանի Գրողների միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «Համազգային շահերից, մեր ժողովրդի ապագայի տեսլականից բխող նպատակների իրագործման համար ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը».-խմբ.):

Ավելին, ձեզնից ոմանք, ինչպես Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ 2022 թվականին լայն ժպիտը դեմքին հյուրընկալվեց Հայաստանի պսևդոնախագահի «լիազորությունները» կատարող․ աշխարհի ամենաերջանիկ մարդ՝ ԱԺ խոսնակին։ Հատկապես, 2020 թվականից հետո բոլոր ստեղծագործական միությունները համատեղ պետք է պահանջեին  Արցախն ուրացած, դավաճան իշխանության հրաժարականը, իրենց հայտարարություններով հանգիստ չտային նրանց։ Ստեղծագործական միությունների դահլիճները, և նորից՝ հատկապես Գրողների Միության դահլիճը պետք է անվճար տրամադրվեին ընդդիմադիր ուժերին տարբեր քննարկումների համար, որոնց ակտիվ պետք է մասնակցեին բոլոր ստեղծագործ-մտավորականները՝ շտապեցնելով քաղաքական ընդդիմությանը, դիմելու վճռական գործողությունների։ Ավելին, Գրողների Միությունը պետք է դառնար ընդդիմության միասնական շտաբ։

Եվս մեկ հարց․ իսկ նույն ստեղծագործական միությունների ձայնը լսվե՞ց, երբ պարզվեց, որ վաճառքի են հանվում բուհերի շենքերը, էլ չասենք նրանց լռության մասին երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների ֆոնին։

Այժմ փորձենք գնահատական տալ, թե ինչ է իրականում կատարվում։ Վարչապետ կոչեցյալը ողջ Հայաստանը՝ իր բնական պաշարներով, քաղաքներով և գյուղերով, շենք-շինություններով համարում է իր ընտանիքի սեփականությունը (Հայաստանն իմ օջախն է) և պատրաստ է այդ ամենը վաճառել, հանուն նույն իր ընտանիքի նյութական բարօրության։ Ուղղակի անիմաստ է լուրջ քննարկել, այսպես կոչված ակադեմիական քաղաքի, իրականում՝ բենդերական Նյու-Վասյուկիի մասին։ Վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է պետական մտածողությունից, ազգային ավանդույթներից, նրա համար ամեն ինչ վաճառքի ենթակա է, այդ թվում ՝ հայրենիքը։ Նրա  ամեն գործողություն պետք է այդ տեսանկյունից դիտարկել, ոչ միայն բուհերի, գիտական հիմնարկների և ստեղծագործական միությունների շենքերի, այլև Արցախի արդեն կայացած   և  Հայաստանի տարածքների սպասվելիք վաճառքը։ Եթե այս ամենին գումարենք նաև վարչապետ կոչեցյալի կիսագրագետ կերպարը և դրանից բխող ներքին ատելությունը կրթված, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց նկատմամբ, ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Եվ ամենազարմանալին այն է, որ այս ամենը, վարչապետ կոչեցյալն իրականացնում է, ունենալով հավատարիմ-հնազանդ ստրուկ-համախոհներ, հանձին ՔՊ-ականների, նախարարների, իրավապահ կոչվող  խղճուկների, ինչպես նաև տարբեր մաստի հասարակական գործիչների։ Ուղղակի ապշեցուցիչ է, թե այսքան դավաճաններ որտեղի՞ց հայտնվեցին։ Բայց, եկեք ընդունենք, որ վարչապետ կոչեցյալի իրական ուժը, ոչ թե կամ ոչ այնքան այդ բարձր վարձատրվող ստրուկներն են, այլ, ինչպես նշեցի մտավորականների լռությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի պառակտվածությունն ու անվճռականությունը։ Այսպես շարունակվելու դեպքում, ինչպես վերը նշեցի, ոչ միայն Գրողների միությանը, այլև բոլորիս է հասնում․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ցավալի է, բայց իսկապես մեզ հասնում է: Մեր անտարբերությունը, եսակենտրոնությունը և անհամերաշխությունն է մեր խայտառակ վիճակի հիմնական պատճառը:
    Այս առումով ուզում եմ հիշեցնել մի բարոյախոսական պատմվածք.

    Մի օր մուկը նկատում է, որ ագարակատերը մկան թակարդ է դրել: Նա դրա մասին պատմում է հավին, ոչխարին և կովին: Բայց նրանք պատասխանում են.
    -Մկան թակարդը քո խնդիրն է, իսկ մեզ այն չի վերաբերում:
    Որոշ ժամանակ անց թակարդն է ընկնում օձ և խայթում ագարակատիրոջ կնոջը: Ցանկանալով կնոջը առողջացնել, մորթում են հավին և հիվանդի համար հավով ճաշ են եփում: Հետո մորթում են ոչխարին, որ կերակրեն բոլորին, ովքեր գալիս էին հիվանդատես: Եվ վերջիվերջո մորթում են կովին, որ կերակրեն հոգեհանգստի եկածներին:
    Այդ ժամանակ մուկը անցքից նայում էր և մտածում բաների մասին, որոնք ոչ մեկին չէին վերաբերում:

  2. Կարծում եմ վիճակը փոխելու բազմաթիվ առիթները բաց են թողնվել 2020-ից: Հատուկ հետևել են որ այդպես լինի: Այդ առիթների գալը գիտակցվում էր ու կային հենց սկզբում նրանց չեզոքացնելու հակաքայրերի ձեռնարկ: Ո՞ր դեսպանատունն էր սպասարկում, կարելի է ենթադրել, բայց իմանալ երբեք չի ստացվի` գործում են մասնագետներ: Այս մեխանիզմները աշխատացվում են ամենուրեք: Չե՞ք նկատել աշխարհով մեկ տեղի ունեցողի նմանությունը:
    Մտավորականները սա տեսնում են, ենթադրում եմ, ու զարմանում, ապշում` հակադրելու ո՞ւնեն մոդելներ: Համալսարաններում չեն դասանդում ոչ Խաղի (Game theory), Ճգնաժամարի (†heory of çatastrophes), ոչ էլ Ցանցի տեսություն (Network theory): Զուտ մասնագիտական դասընթացներ… Դրա համար էլ լռում են, որովհետև մասնագիտորեն են մոտենում ազգի լինել-չլինելու խնդրին:
    Ընդդիմությունը, կարծում եմ, պահվում է կույր-կետում (blind spot)` տեղեկատվական սով ու քաղաքական ճնշումներ:
    Մեջտեղում, կիսագրագետ զանգվածը, թաքնված ևրոպական հագուստ հագածների կեսբերան խոստումների վահանակների ետևում իր կյանքն է քարշ տալիս ճոխության մեջ` հարուստներից վերցնենք մերը անենք սկզբունքով դաստիարակում են սերունդ:
    նիկոլը էլ նահանջելու տեղ չունի` ‘ասում էի չէ, որ Արցախից հետո Հայաստանն ենք հանձնելու’ (Аннушка уже разлила масло. М. Булгаков, Мастер и Маргарита):
    Եվրոպա, Ամն, աշխարհ…Եվրոպացիներից ունենք թարմ զգուշացում մոտակա հարձակման` ա) ‘Հաճելի է Հայաստանում ԵՄ դիտորդներից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել. Կլաար’; բ) ‘ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել:’
    Զենք-զրահ, մի քանի դրոն…ու հրաշք Սև Կարապ

  3. Սվետլանա Հարությունյանի մեկնաբանությունը. Պարզ է որ մարդ ուղեղի ու արժանապատվության ձուլվածքով հազվադեպ է պատահում: Ձեր ասած ‘հավատարիմ – հնազանդ, ստրուկ – համախոհները’ կազմում են ահռելի մեծամասնություն: Այդ ահռելիությունը ծնում է ‘բոլոր’ հասկացությունը: Այդ զանգվածը սողալով առաջ է քարշ տալիս իր ‘բարեկեցիկ’ կյանքը ու աջ և ձախ բացատրվում. ‘բոլորն են անում, իմ արածը բան չի փոխում ու համ էլ խղճով եմ անում…’: Ես համաձայն չեմ` բոլորիս, ցուցակով չի հասնում: Յուրաքանչյուրին պիտի նեղել. պահանջել որ հրաժարվի հայ կոչվելուց, զրկել իրավունքից կրելու հայկական անուն, չխոսել հետը հայերեն լեզվով: Մերժել հայի բոլոր (այ էստեղ ճիշտ տեղն է բառի) հատկանիշներից; Օրինակ, այսուհետև նիկոլի ու քպական ‘վերխուշկայի’ հետ խոսելուց միայն թուրքերենի թարգմանչի միջոցով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031