ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որը կայացել է այսօր Արտաշատում։
Նա մասնավորապես ասել է. «Կա Հիսուս Քրիստոսի հոգեւոր եւ կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետեւ ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլեւ առաջնորդի իդեալական կերպար եւ իմ ընկալմամբ, նաև երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։
Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ եւ մեր կուսակցության հետ… Ես չգիտեմ՝ այս մասին հրապարակավ խոսե՞լ եմ, թե՞ ոչ , բայց մեր կուսակցական ֆորմատներում մի քանի անգամ եմ ասել, որ այս վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , մեր քաղաքական առաքելությունը, հույս ունեմ՝ ասածս կոպիտ չի հնչի, բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է: Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում»:
Մանրամասն՝ տեսանյութում