Aravot.am-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հրայր Գևորգյանը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որ նույն օրը կեսօրին Ա. Վ.-ն, Լ. Ե.-ն, Ա.Մ.-ն և ոմն Դ.-ն գողացել են Թումանյան փողոցի 21 շենքի 1-ին մուտքի շքամուտքում դրված իր ընտանիքին պատկանող շարժական գույքը և դռներ՝ պատճառելով մոտ 4.000.000 դրամի վնաս:
Իրավապահների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունն ու գտնվելու վայրը: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Դ.-ի ինքնությունը պարզելու, վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: