Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ․ ՔՊ պատգամավորներ

Մարտ 30,2024 16:21

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլի Մինասյանը, Վահագն Ալեքսանյանը, Զարուհի Բաթոյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։

Քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգությունների շարքում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը և դրանից բխող իրավական հետևանքները։ Շեշտվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացին չի զրկվում իր իրավունքներից, հետագա սոցիալական աջակցություններից։
Արձանագրվել է, որ այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ. յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում այն բնակավայրը, որտեղ ցանկանում է տուն գնել կամ կառուցել։

Հնչել են գյուղական բնակավայրերում տնտեսություններ հիմնելու և հողագործությամբ զբաղվելու ծրագրերի առաջարկներ։
Հնչել են նաև քաղաքական հարցադրումներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները կշարունակեն իրենց համատեղ հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ։

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031