Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանության «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան Ադրբեջանը հայտարարում է, որ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 30,2024 13:05

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ:

Մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում:
Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:

Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ: Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031