Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլականությամբ եւ հականիկոլականությամբ փորձություններին չես դիմանա

Մարտ 30,2024 10:00

Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում իշխել՝ ի հեճուկս սարսափելի աղետների, որոնք բերել է ազգի եւ պետության գլխին: Այդ հարցն ունի բազմաթիվ պատասխաններ:  Որովհետեւ նրան աջակցում են Ռուսաստանն ու Արեւմուտքը: Որովհետեւ Հայաստանի քաղաքացիներից շատերը կարծում են, որ ոչ մի սարսափելի աղետ չկա: Կամ՝ որ աղետ կա, բայց այն «նախկիններն» են բերել: Կամ՝ որ իրավիճակն աղետալի է, բայց դա այն գինն է, որը մենք վճարում ենք ինքնիշխանության համար: Վերջերս մեկն ինձ համոզում էր, որ ապրիլի 5-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ: Հաշվի առնելով մեր հասարակության գրագիտության մակարդակը՝ «միանգամայն իրատեսական» կանխատեսում է:

Բայց գուցե խնդիրը նաեւ այն է, որ ընդդիմությունն ուզում է Փաշինյանից ավելի Փաշինյան լինել, Դոգից ավելի Դոգ ու պայքարել ներկայիս իշխանության դեմ, այսպես ասած, «իր դաշտում»: Բայց նախ՝ ինձ թվում է, որ բառերից կառչելու, պիտակներ կպցնելու, «աբառոտկա ֆռալու», թունդ բառապաշար օգտագործելու հարցերում Փաշինյանին դժվար թե Հայաստանում որեւէ մեկը գերազանցի:

Բայց, ենթադրենք, ընդդիմադիրներին հաջողվում է կրկնել 2018 թվականի սցենարը, հասարակության զգալի մասի մեջ ատելություն եւ թշնամանք առաջացնել իշխանությունների նկատմամբ, որ մարդիկ «Նիկոլ», «Ալեն», «Ավինյան» սգո ծաղկեպսակներով դուրս գան փողոց: Ես ամենեւին վստահ չեմ, որ այդ տեսակի իշխանափոխությունն օգուտ կբերի մեր պետությանը, որ այդպիսով Հայաստանը պատվով դուրս կգա մեզ բաժին հասած դաժան փորձություններից:

Դա, իմ կարծիքով, ելք չի. այդպիսի պառակտված վիճակով, պարանոյայով, ներքին անհանդուրժողականությամբ մենք շարունակելու ենք կորուստներ կրել՝ անկախ նրանից, թե ով է «գահին» նստելու:

Լուծումը ես տեսնում եմ ոչ թե նրանում, որ ի հայտ գա նոր «Փաշինյան» կամ նոր «Դոգ», որոնք ավելի հմուտ ձեւով կկարողանան խաղալ մարդկանց զգացմունքների հետ, ինչը կբերի նոր առճակատումների եւ պառակտումների:  Ճիշտ հակառակը՝ լուծումը թե՛ հայաստանյան հասարակության, եւ թե՛ ազգային մակարդակով շփման կետեր գտնելու մեջ է: Արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը պատմում է, որ աշխարհի ինչ-որ մի կետում հանդիպելով՝ հայերն այսօր իրար որոշակի կասկածամտությամբ են նայում, ու առաջին հերթին փորձում են պարզել՝ դու նիկոլակա՞ն ես, թե՝ հականիկոլական: Նման բան կա նաեւ այստեղ՝ Հայաստանում:

Այդպես չպիտի լինի: Մարդիկ պետք է համերաշխության կետեր գտնեն, իրար հետ խոսելու տեղ ունենան՝ անկախ քաղաքական տարաձայնություններից: Գուցե շատ մարդիկ՝ գիտակցելով, որ 2018 թվականին սխալ ընտրություն են կատարել, բնազդաբար զգում են, որ ընդդիմությունն իրենց ցանկանում է մտցնել նույն ցիկլի մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իշխանություն ունեցող ժողովուրդը ընտրվածներին պարտադրում է ընդունել իր՝ ժողովրդի շահերը սպասարկող օրենքներ, մյուս կողմից էլ ստիպում է իրագործել այդ օրենքները: Անկախ նրանից, այդ ընտրվածները ազգասեր մասնագետներ են թե՞ պոպուլիստ եւ ուրիշ ժողովուրդների հատուկ ծառայությունների դրածոներ են: Ժողովուրդը նման է երդվյալ ատենակալներին, որոնցից ակնկալվում է ընդունել որոշում՝ մեղավոր են թե՞ անմեղ ընտրվածները: Մնացածը դատարանի գործն է:
    Մենք ոչ լյուստրացիա ենք արել, ոչ էլ մեղավորության կանխավարկածն ենք կիրառում ընտրվածների համար, երբ նրանք պարտավոր են ապացուցել, որ իրենք մեղավոր չեն, ի տարբերություն ընտրողների, ովքեր օգտվում են անմեղության կանխավարկածի իրավունքից:

  2. Հ.Շ. says:

    Փաշինյանը շարունակում է իշխել, ու վայելել մեծ թիւով հայերի բարեացակամութիւնը, այն հիմնական
    պատճառով որ՝ նա աւելի անկեղծ է, քան թէ Հայաստանի բոլոր նախկին իշխանաւորները:

    Իր ասածների 80%ը, անտանելի է: Բացարձակապէս անհանդուրժելի:

    Սակայն կայ այդտեղ 20% մը, որ ճիշդ է: Եւ թէկուզ փոքր համեմատական հատուած մըն է այդ, սակայն կը վերաբերի՝ էակա՛ն նիւթերու:

    Այս է նաեւ այն հիմնական պատճառներէն մէկը, որ իր դէմ բաւարար Դիմադրութիւն, չկայ: Քանզի ոեւէ մէկը չի կարող զինք յաջողութեամբ հակասել, իր ասածների 20% այդ էական ճշմարտութիւնների կապակցութեամբ: Մէկ-մէկ փորձում են, հա, բայց չի ստացւում: Որովհետեւ, թէկուզ շատ թերութիւններ ունի հայ ժողովուրդը, սակայն՝ ապուշ չէ:

    Հայդուկ Շամլեան

    • Սարգիս Զեյթունյան says:

      Ե՛վ «մտային վերլուծումի», և՛ բերված թվերի հմնավորված լինելու առումով, այս և ներքևի մեկնաբանություններում Ձեր միտքը նույնքան կուռ է, որքան «գերագույն հրամանատարի» մտքի գոհարը ռուսների կողմից կոդավորված 10 տոկոսանոց Իսկանդերի մասին:
      Ի՞նչ կապ ունի, թե քանի տոկոսն է ճշմարիտ կամ անկեղծ, քանիսը՝ «անտանելի»: Կարելի է 100 % «անտանելի» մտքերով աղետը երկրից հեռացնել և ընդհակառակը՝ 100 % ճիշտ մտքերով պատուհաս դառնալ երկրի համար: Ի՞նչ կապ ունեն մեր ներկա վիճակի հետ Ձեր բերած թվերը կամ պատե՞հ են արդյոք հիմա Ձեր մեղադրանքները սրիկա նախկինների, ուխտադրույժ Ռուսաստանի ու արցախցիների հանդեպ: Երկրում իշխանության ու մեր աղետի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. նա այդ պատասխանատվությունը վերցրել է կամ իր ապուշության պատճառով կամ դավաճանական դրդապատճառներով: Մնացածը՝ թե ինչ եղավ, ինչու եղավ ու ինչպես՝ այս պահին արդեն զգացմունքային զեղումների դաշտում է կամ էլ՝ ապագա վերլուծաբանների ու պատմաբանների անելիքը:

      • Հ.Շ. says:

        Կարծեմ ձեր ուշադրութենէն վրիպած է այն նշուած, կարեւոր նրբութիւնը, որ այդ 20%, հրապարակային անկեղծութիւնն ու ճշմարտախօսութիւնը, կը վերաբերին՝ էական նիւթերու: Մինչդեռ մնացեալ զզուելիութեան գոնէ մէկ մասը, բովանդակային նիւթերու մասին իսկ չէ, այլ՝ ոճի, վերաբերմունքի, հաղորդակցական սայթաքումներու վերաբերող խնդիրներ են:

        Իսկ այդ 20%՝ հանրային կերպով, բացէ ի բաց, ժողովուրդին հասցէին էական ճշմարտութիւններ արտայայտելը, նախկին բոլոր իշխանաւորներուն մօտ, 0% էր: Եւ ուրեմն, երբ որ այդ 100% ստախօս ղեկավարները եւ իրենց շրջապատը, որոնք համակարգային կերպով, բացարձակապէս խաբեցին ժողովուրդը – ներառեալ ես, ինքս -, պէտք չէ զարմանալ որ Փաշինյանի մասին նրանց ծայրայեղ քննադատութիւնները հիմա «հող չեն գտնում» մարդոց գլուխներում: Նամանաւանդ որ իրենց խօսքերուն համապատասխան, որեւէ արարք չեն գործադրում… Այսինքն, իրենք 10 տոկոսանոց Իսկանդեր իսկ, են… Ոչ իսկ հրավառութեան ֆըթթեշներ… Պարզապէս սպասում են, ոնց որ ցանկանո՛ւմ են, Աղէտին յաջորդ հանգրուանը, որպէսզի դարձեալ այդ միջոցը շահագործեն, ջանալ գահընկեց անելու համար Փաշինյանը:

        • Սարգիս Զեյթունյան says:

          Խոսքին պիտի հաջորդի գործը: Դրա համար էլ ինքը կոչվում է երկրի ԳՈՐԾադիր մարմնի ղեկավար: Եթե ինքը, որպես գործ անող, ամուլ է ու իրեն շրջապատել է կամակատար միջակություններով, ապա այդ խոսքը, որքան էլ լինի անկեղծ ու ճշմարիտ, կոչվում է ճամարտակություն:

  3. Ասֆալտին պառկեցված says:

    Երկրի թիվ 1 պաշտոնյան ի լուր թուրքերի բարձրաձայնում է, որ ինքը չի նեղանում, երբ իրեն թուրք են անվանում, հետո ազերիները հարձակվում են Արցախի վրա, իրեն թուրք զգացողը զորք չի ուղարկում արցախցիներին օգնելու, որ իբր-թե կռիվ չսկսվի և հայազուրկ է դարձնում Արցախը: Դրանից հետո էլ ոսկեպարցիներին վախեցնում է, որ եթե մեր գյուղերը չհանձնենք, ապա մի շաբաթ հետո պատերազմ կսկսվի և Թուրքիան էլ էն մյուս կողմից կհարձակվի մեզ վրա:
    Այսքանից հետո նախ անհրաժեշտ է իրեն թուրք զգացողին և հայկական գյուղերի հանձնումը քարոզողին ասպարեզից հեռացնել, իսկ դրանից բացառել նոր կառավարության մեջ սարեր խոստացող նիկոլանմանների հայտնվելուն:
    Ամենակարևոր պայմանը պետք է լինի նոր կառավարության ժամանակավոր լինելը (մեկ կամ մեկուկես տարվա իշխանությամբ), որպեսզի նիկոլի պես իշխանության չգան պատեհապաշտները ու իշխանության համար չխփնվեն՝ այն համարելով իրենց հոր բոստանը: Պետք է ժամանակավոր կառավարության մեջ տեղ գտնեն մեր երկրի համար փորձությունների միջով անցած մարդիկ, օրինակ՝ քաղբանտարկյալներ, իշխանությունների կողմից հալածված մտավորականներ, իշխանությունների կողմից հալածված զինծառայողներ և այլ սկզբունքային մարդիկ:

  4. «Դարձյալ Արցախն է, որ փրկում է Հայ Ազգի պատիվը». Հայդուկ Շամլյան, 31 դեկտեմբեր, 2018

    Չկա Արցախ, չկա Հայ Ազգի Պատիվ – սա էր այդ ‘20%’ վարչապետ կոչեցյալի տեսլականը: Սա էր այդ 20%-ի թիրախը: Ու հասավ իր նպատակին: Հիմա հերթն է` Չկա Ազգի Պատիվ – ինչ կուզեմ, կանեմ..-ը:

    Դուք, որպես Հայ Ազգի մտավորական, դիմադրելու ձիրք, միտք չո՞ւնեք: Կարծում եմ ունեք: Բա օգտագործեք: Թե ա՞յլ օրվա համար եք պահում:

    • Հ.Շ. says:

      Բայց ես միայն միտքս եմ գործածում: Թերեւս այդ է, խնդիրը…

      Արցախի կորուստը, բացառապէս՝ Փաշինյանին վերագրելը, կեցուածք մըն է որ չի դիմանար ՄՏԱՅԻՆ վերլուծումի:

      Եթէ հակա-փաշինյանիսթ բոլոր հայերը, ամէն մէկը իր ոլորտում, հարկաւոր կերպով, բաւարար չափով, ճիշդ ժամանակին, եւ մանաւանդ անսասան յարատեւութեամբ՝ իրենց պարտականութիւնները կատարած ըլլային Արցախի նկատմամբ, ապա Փաշինյանի վերաբերեալ ամենածայրագոյն «դաւարութեան տեսութեան» հիման վրայ անգամ, Փաշինյան մը չէր կրնար անել, ինչ որ հիմա վերագրուում է իրեն:

      Ես իմ Արցախս կորսնցուցի: Սակայն վրան ալ դեռ ուղեղս պիտի չկորսնցնեմ: Որպէսզի դրանից չօգտուին Փաշինյանէն զատ այն բոլոր եւ բիւրաւոր հայերը – ներառեալ մեծ թիւով արցախցիներ -, որոնց հաւաքական, աններելի յանցանքն է՝ Արցախի կորուստը:

      Հայդուկ Շամլեան

      • Հ.Շ. says:

        Յ.Գ. Իսկ Ռուսաստանի կապակցութեամբ՝

        Փաշինյանի վերաբերող ո՛րեւէ մեղադրանք, իր միտքը գործածող ոեւէ հայի համար, երբեւիցէ չի կրնար արդարացնել այն իրողութիւնը որ՝ Ռուսաստանի ստորագրած Ռուսաստանի պայմանագրային պարտաւորութիւնների նկատմամբ Ռուսաստանի թերացումներուն պատճառով ՝

        . հայ գերիներ մնացին թուրքերի ձեռքը

        . Բերձորի միջանքը լրիւ փակ մնաց, ինը ամսիներ շարունակ,

        . ապա, ռուս զինուրներու անմիջական ներկայութեան, թուրքերը յարձակեցան Արցախի հայերուն վրայ, եւ զանոնք լրիւ դուրս հանեցին այդտեղից:

  5. I). Պարոն Շամլեան, այ տեսեք, պնդում եք որ ‘եթե հակափաշինյանիստ բոլոր…’ ապա …: Երբ նման պնդում է արվում ծնվում է տպավորություն որ խոսողը տիրապետում է նյութին և մասնագետ է եզրակացություն անելում: Կարելի է վստահել: Բայց հենց սրա դեմ է Ձեր գրածը:

    Մի վրդոհվեք, սա պարզապես վիրուս է, որը պայմանականորեն անվանենք ‘նիկոլական վիրուս’: Այս վիրուսը միշտ քնած վիճակում կա կամայական հասարակությունում և արթնանում է ու գործում երբ հասարակության իմունիտետը թուլանում է: Առաջնորդները սկսում են անսովոր ճոռուն ու անպատախանատու խոսել: Սա նաև նշան է գալիք մեծ փոփոխության` Սև Կարապի այցն է: Հայաստանում 2020-ին տեղի ունեցավ հենց դա` նիկոլական վիրուսը քանդ-ու-քարափ արեց հայկական հասարակության մարմինը (պայմանական ասած): Նա ճոռուն ու անպատասխանատու ելույթ արեց 2019-ին…

    Այս պահին, ես նույնպես անում եմ պնդում իմ մասնագիտությունից դուրս: Ինչո՞ւ եմ ես անում այն: Որովհետև ես մասն եմ հայկական իրականության, որը հիվանդությունից դուրս բերող չկա: Մենք բոլորս հիմա մեր մասնագիտությունից դուրս փորձում ենք լինել բժիշկ ծառայել որպես դեղորայք,… Իսկ նիկոլական ռեժիմը բարգավաճում է, եվրոպաներում անցկացնում հաճելի, բայց անհետևանք հանդիպումներ, ելույթ են ունենում բարձ ատյաններում… Իսկ հայ հասարակությունը մնում է հիվանդ, տաքության մեջ…Սա իրականություն է: Նման դեպքերում մեղավորներ փնտրել իշխանավորների կուռ զանգվածից դուրս մահացու սխալ է: Սա պատմական փաստ է:

  6. II) (շարունակություն) Ձեր 20-80 տ. բաժանումը ոչմասնագետի զուտ խոսքեր են, և ոչ մի կարևորություն չունեն, ինչպես նկատեց Սարգիս Զեյթունյանը: Ոչ մի կերպ չեք կրում պատասխանատվություն այդ թվերը հրապարակելում ու ասում եք: Նույն ոճով ու տրամաբանությամբ են արտադրված այդ 20 տոկոսը` ոչ մի կերպ չհաշվարկված, առանց պատասխանատվության հետևանքների համար…Ինչո՞ւ եմ ես կարող սա պնդել: Որովհետև 6 տարին բավական ժամանակ է, որ ուղեղ ունեցող քաղաղացին գիտակցի թե մասնագիտական ինչ հենք է բերել պետականությունը կառավարող թիմը: Դուք դեռ ունե՞ք կասկած, որ նիկոլական իշխանության կազմը կատարյալ շարլատաններ են, արևմտյան կինոներից բան-ման սովորած:

  7. III) (շարունակություն) Նաև փաստ է այն, որ նիկոլականները խնդիր չունեն ասել թվացյալ ‘ճիշտ’, ժողովրդավարական բաներ ու անել հակառակը: 2020-ից հետո իրենք զարմացած պարզեցին, որ կարող են անպատիժ վարել անպատասխանատու, անմասնագիտական ‘աշխատանք’ ու շարունակել մնալ ղեկին, ստանալ բարձ աշխատավարձ, որոհետև դա ծանկալի է ամն-ին, եվրոպային,… ի բարօրություն թուրքիայի ու ազրբջանի: Ու նիկոլականների ելույթները ավելի լպիրշացան: Սա պնդում չէ, ապացույցները շաբաթական ԱԺ նիստերից կստանաք:
    Սև Կարապը ժամանել է Հայաստան: Այո, շտապ Ժամանակավոր Կառավարություն է պետք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031