Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Մարտ 29,2024 23:30

Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անի Եղիազարյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։

 

«…Ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունն ու անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն:

Հովհ. Թումանյան

Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով:

Շնորհակալ եմ փաստաբաններ Ս. Մանուկյանին, Սահամ Մանուկյանին և Վ. Մարտիրոսյանին՝ մարդկային բացառիկ որակի և բարձր պրոֆեսիոնալիզի համար:

Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է… /Հ.Թումանյան/»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Նախարարին պետք է պատժել պետությանն այդքան վնաս տալու պատճառով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031