«Մարտի 28-ին ընդունել եմ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։
Ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և համագործակցության խորացումը Կորեայի հետ։
Անդրադարձա նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան