Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովի բաց դասախոսությունը: Նա խոսեց տնտեսական, սոցիալական և կորպորատիվ կառավարման մասին:
«Հիմնական պատճառը, որ կլիմայական օրակարգը մնում է արդիական, հասարակության պահանջն է` բիզնեսի սոցիալական պատասխանատվության, էկոլոգիապես մաքուր քաղաքների և էկոլոգիապես մաքուր վառելիքի հանդեպ։ Մենք հասկանում ենք, որ ապագան, տնտեսության աճը եւ նոր տեխնոլոգիաները դրա հետևում է։ Տնտեսական զարգացման նախարարությանը, որպես կլիմայի քաղաքականության կարգավորիչ, կարևոր է կայուն զարգացման ոլորտում արդյունավետ փոփոխությունների շարժիչ ուժ հանդիսանալ»,- ասաց Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովը:
Դասախոսության ժամանակ հանդես եկավ նաև «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում ներդրողների ավելի քան 97% – ը իրականացնում է ESG ցուցանիշների ոչ ֆորմալ գնահատում, ներդրումների համար պոտենցիալ օբյեկտներ հանդիսացող ընկերությունների վերաբերյալ ոչ ֆինանսական տվյալների կառուցվածքային վերլուծություն:
Դասախոսությունից հետո Իլյա Թորոսովը կիսվեց իր տպավորություններով, -«Շատ ուրախ եմ, որ Հայ-ռուսական համալսարանը շարունակում է զարգանալ. հայտնվում են նոր հարթակներ, լաբորատորիաներ, բարելավվում է ենթակառուցվածքը»։
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին Հայ-ռուսական համալսարանը ՝ «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
ՀՌՀ մամուլի ծառայություն