Դավիթ Գյուրջինյանն այսօր ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր: Բուհի կառավարման խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը armlur.am-ին ասել է, որ նա միաձայն է ընտրվել: Ինչ վերաբերվում է 2022թ Կարինե Հարությունյանի ընտրությանը եւ արդյունքները դատարանի վճռով չչեղարկվելուն, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք ինքը չի ստորագրել, իսկ ինչ վերաբերվում է այս ընտրությանը, նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան:
Լրագրողի հարցին՝ այսինքն անօրինական չի՞ համարում ընտրությունները, երբ դասարանի որոշմամբ չեն չեղարկվել Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները, բայց նոր ընտրություններ են կայացել, Տիգրան Խաչատրյանն այսպես արձագանքեց. « Ես այստեղ եմ որպես խորհրդի նախագահ, եւ բոլոր գործընթացները տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:
Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որն ազատվել էր աշխատանքից ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի հրամանով, անդրադառնալով այս ընտրությունների արդյունքներին՝ Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանում բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը (Տիգրան Խաչատրյանը-Գ.Հ.) կամ այս պահին մանիպուլացնում է հասարակությանը եւ ստում է, կամ ուղղակի չի տիրապետում օրենսդրությանը: Իսկ եթե չի տիրապետում օրենսդրությանը, ուրեմն բացարձակ անելիք չունի նման կարեւորագույն պաշտոնում:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռեկտորի ընտրության անցկացման մրցույթը անվավեր կարող է ճանաչել կամ կառավարության, կամ դատարանի որոշմամբ: Մենք այս պահին չունենք ոչ կառավարության, ոչ դատարանի որոշում: Այնպես որ, խնդրում եմ լուրջ չհամարել խորհրդի նախագահի հայտարարությունը: Լրագրողը օրենսդրական հարցեր է տալիս նրան, ինքն ասում է՝ ես այստեղ եմ որպես փոխվարչապետ, որպես խորհրդի նախագահ: Այսինքն, դու այդտեղ ես առանց օրենքները ճշտելո՞ւ: Իմ կարծիքով մեր պետությունն այս վիճակում է հենց նման պաշտոնյաների պատճառով» :
Կարդացեք նաև
Այսօր ռեկտոր ընտրված Դավիթ Գյուրջինյանը չպատասխանեց Aravot.am-ի զանգին: Նույն պատճառով չկարողացանք կապվել նաեւ 2022 թ. դեկտեմբերի 9-ին ձայների մեծամասնությամբ ռեկտոր վերընտրված Կարինե Հարությունյանը:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նամակ էր ուղղել Բ. Բրյուսովի անվան համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որտեղ տարակուսանք էր հայտնել, թե ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նախկին կեղծ “հայասերը” միաձայն դարձավ իսկական օտարասեր, դարձավ օտարահպատակ ժաննայի խամաճիկ-տիկնիկը: Ոնց ենք մենք ձեզանից զզվում… չեք պատկերացնի։