Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նոր ապացույցներ են ներկայացվել դատարան

Մարտ 29,2024 18:35

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը:

Պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ ուներ ապացուցման բեռի փոփոխության և նոր ապացույցներ պահանջելու մասին, որոնք մերժվեցին։ Հայցվոր կողմը` ի դեմս գլխավոր դատախազության, ՀՀ ԿԲ-ից նոր ապացույցներ էր ստացել, որոնք ներկայացվեցին դատարանին։

Դրանք բանկային գաղտնիքներ են։ Նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու հնարավորություն ունենա։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031