Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ենգիբարյանը, որն օգնել էր մարդկանց տարհանել «Կրոկուսից», մահացել է շմոլ գազի ազդեցությունից

Մարտ 29,2024 17:17

Sputnik Արմենիա. «Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ազդեցությունից, հայտնում է «Մաշ» տելեգրամ–ալիքը։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով` նա վազել է դեպի գլխավոր մուտք և սկսել մարդկանց տարհանել։ Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։

Արդյունքում նա ծխահարվել է, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Երեք տարի առաջ Կարենն ամուսնացել էր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031