«Ազատություն». Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպման օրակարգից։
Եվրոպացի պաշտոնյան պնդել է՝ այդ բանակցությունները նվիրված չեն «անվտանգության երաշխիքներին։
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա », – Ստանոյի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: