Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մարտ 29,2024 16:26

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։

«Անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը, 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է:

Խոսույթը, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։

Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ​​ծառայությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031