Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այդ մենք ենք առաջարկել դառնալ մասնավոր թատրոն, ոչ թե նախարարությունը». «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Մարտ 29,2024 16:04

Aravot.am-ը «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ԿԳՄՍ նախարարությունը «Գոյին» առաջարկել է դիտարկել մասնավոր թատրոն դառնալու տարբերակը, ինչպես նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն իրենք հրաժարվել են այդ տարբերակից: Նախարարը նաեւ ասել էր, որ պատրաստ են եղել անցումային փուլում աջակցել «Գոյին»՝ մասնավոր դառնալու ճանապարհին:

Սարգիս Արզումանյանն ասաց, որ ոչ թե ԿԳՄՍ նախարարությունն է առաջարկել դիտարկել «Գոյի»՝ մասնավոր թատրոն դառնալու տարբերակը, այլ՝ հենց իրենք, սակայն թատրոնի աշխատակազմին ԿԳՄՍ նախարարությունն այլ բան է առաջարկել: «Առաջարկը մեր կողմից է եղել, քննարկումների փուլում հենց նախարար Ժաննա Անդրեասյանին է ասվել այդ տարբերակի մասին: Ասացինք, որ մենք նույնիսկ պատրաստ ենք լինել անկախ թատրոն, բայց դուք պետք է աջակցեք: Ինքն ասաց՝ փորձենք աջակցել, տեղով եւ մնացած բաներով:

Ես ասացի, որ կարող ենք նույնիսկ տեղը դիտարկել նույն տարածքը, որտեղ որ գտնվում ենք: Ինքն ասաց՝ ծրագիր գրեք, տեսնենք՝ ոնց եք տեսնում այդ ամենը:

Մենք օր ու գիշեր չարչարվեցինք, գրեցինք ծրագիրը, տարանք ներկայացրինք, եւ ի՞նչ պատասխանեցին իրենք՝ մենք կարող ենք այդ տարածքը ձեզ տրամադրել եւ անցումային փուլում աջակցել միայն մի պայմանով, որ դուք միանաք Սունդուկյան թատրոնին: Ասացին, որ կարող ենք տարածքը ձեզ տալ եւ գումար տալ միայն այդ պայմանով: Ուզում եմ ասել, որ սրանք անհեթեթ խոսակցություններ են: Եթե առաջարկվել է մեզ, ուրեմն ինչո՞ւ չի կայացել այդ ամենը»:

Ինչ վերաբերվում է կանոնադրական փոփոխություններին, այս մասին էլ Սարգիս Արզումանյանը հավելեց. «Կանոնադրական մասով ոչինչ երաշխավորված չէ, Սունդուկյան թատրոնի տնօրենն այսօր Վարդան Մկրտչյանն է, կանոնադրական մասով մենք երկու կողմերով ստորագրեցինք ինչ-որ բան, վաղը կարող է Պողոս Պողոսյանը լինել տնօրեն ու ասել, որ համաձայն չէ կանոնադրական կետերին ու չեղարկել: Եթե այսօր մեր թատրոնը պետական է, ու եկել է այս կառավարությունն ու ասում է, որ չեմ ուզում թատրոնը լինի ՊՈԱԿ, ուրեմն ոչինչ երաշխավորված չէ: Մի խոսքով, եթե որպես պետական թատրոն երաշխիքներ չունենք, արդյոք դրանք կունենանք, կանոնադրության մեջ փոփոխություններ իրականացնելու դեպքում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031