«Տավուշն այժմ մեր միակ սահմանն է, փաստորեն, որը ամրության բարձր մակարդակ ունի։ Հիմա, այս դավաճան իշխանությունն առաջարկում է, որ այդ ուղղությամբ ևս մեր անառիկ սահմանը խարխլվի։ Եթե ադրբեջանցիները ներխուժեն այդ սահմաններից ներս, մենք արդեն ՀՀ-Ադրբեջան սահմաններում չենք ունենա որեւէ պաշտպանված սահման։ Իսկ եթե մենք հաշվի առնենք այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ իրենց տերմիններով՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանը չի համաձայնվում տալ, կվերցնենք ուժի կիրառմամբ, այդ պայմաններում տեսեք, թե ի՞նչ է նշանակում Տավուշը։ Եթե նրանք ռազմական գործողություն են ուզում ծավալել Սյունիքում, որպեսզի վերցնեն «Զանգեզուրի միջանցքը», իրենք միշտ պետք է Տավուշում ունենային լուրջ զինվորական միավորումներ, որպեսզի հակառակ հարվածը չստանային Հայաստանի կողմից՝ Տավուշից։ Հիմա, հակառակը, մենք այլեւս որեւէ հարձակողական գործողություն չենք կարող իրականացնել՝ ի պատասխան Սյունիքի վրա նրանց հարձակման։ Դեռ մի բան էլ ավելին, մենք պետք է հավելյալ ռազմական ուժ կենտրոնացնենք, որպեսզի երկրորդ հարվածը չստանանք Սյունիքից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանը շուրջ 30 տարի, մեծ ջանքերի գնով խիստ ամրության վիճակի էր բերվել․ այն սկսվում էր հայ-վրացական սահմանից եւ հասնում Հորադիզ։
Գագիկ Մինասյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ սահմաններն այնքան ամուր էին, որ ադրբեջանական կողմը՝ թուրքական բայրակթարների ու սիրիական ահաբեկիչների օգնությամբ կարողացան հարավային հատվածում ընդամենը մի փոքր հատված ճեղքել, այն էլ մեր ռազմական ղեկավարության շատ կոպիտ վրիպումների արդյունքում։
«30 տարի անառիկ սահման էինք կառուցել, իսկ հիմա՝ Ադրբեջանի եւ Արցախի սահմանն ընդհանրապես չկա, ադրբեջանցիները կարողացել են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք՝ այս դավաճանական իշխանության թողտվության արդյունքում․ 240 կիլոմետրից ավելի տարածքի մասին է խոսքը եւ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում բոլոր բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ