Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր հետ կնայեմ և կտեսնեմ այն աղջկան, որն ուղղակի պարտավոր էր այդ պահին ուժեղ լինել». «Ա1+»

Մարտ 29,2024 14:15

«Ա1+». Ծովինար Գրիգորյանը մեկն է հազարավոր արցախցիներից, որը ճաշակել է գաղթի ճանապարհի ողջ դառնությունը, սակայն կարողացել է սիրած գործի շնորհիվ հաղթահարել դրանք։ Այսօր էլ նա շարունակում է արարել, ապրել՝ ոգեշնչվելով իր աշխատանքներով․

«Արցախում հիմնական աշխատանքիս զուգահեռ հիմնադրել էի «Laura’s Artsakh» բրենդը, որն ինձ համար հոբբի էր։ Կարում էի մանկական անկողնային պարագաներ, սփռոցներ, անձեռոցիկներ, ասեղնագործում դեկորատիվ բարձրերի, սփռոցների վրա, ստեղծում զարդանախշ ասեղնագործություններ։ Հայաստանում իմ հոբբին վերածվել է աշխատանքի, որն ինձ համար դրամական կայունության և առաջ նայելու հիմք է»,- ասում է զրուցակիցս։

Նա դժվարությունների մասին չի խոսում, լավատեսորեն է տրամադրված և էներգիայով լեցուն՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։

«Ես գիտեմ, որ մի օր հետ կնայեմ և կտեսնեմ այն աղջկան, որն ուղղակի պարտավոր էր այդ պահին ուժեղ լինել»,- ասում է։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031