Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար ԺԴԿ-ի 11 նախկին անդամների համար խափանման միջոց է ընտրվել 5 ամիս ազատազրկումը

Մարտ 29,2024 12:42

Region Monitor-ը հայտնում է. «Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի նախկին 11 անդամների (Ալփ Ալթընօրս, Վելի Սաչըլըք և այլք) դեմ 2021թ. ապրիլի 24-ին տարածված «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։

«Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող ԺԴԿ-ի 11 նախկին անդամների (Ալփ Ալթինօրսի, Ջելալեթթին Ջանի, Հուսեյն Թաքայի, Մահֆուզ Գյուլերյուզի, Վելի Սաչըլըքի, Էմին Օրհանի, Նաջի Սյոնմեզի, Սալիմ Քափլանի, Սամեթ Մենգյուչի, Սուլթան Օզջանի, Շազիե Քյոսեի և Թունջեր Բաքիրհանի – «Ա».) համար խափանման միջոց է ընտրվել 5 ամիս ազատազրկումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031