«Ազատություն». «Վերջին մի քանի ամիսների ընթացքում անհանգստությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետևանք են», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարություններին։
Մարիա Զախարովան Տելեգրամի իր էջում գրել էր, թե «Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։ Նա Արևմուտքին մեղադրել է «Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելու, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելու, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելու» համար։
Զախարովան նաև ասել էր, որ Մոսկվային անհանգստացնում է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը՝ նշելով, որ այն Ռուսաստանի դեմ է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: