Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ռազմական օպերացիան ի ցույց դրեց նաեւ Արեւմուտքի եւ Եվրոպայի կեղտոտ բարքերը

Մարտ 29,2024 13:30

2022թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից Ուկրաինային ուղղված հատուկ ռազմական օպերացիան (ՀՌՕ) համարյա 2 տարվա ընթացքում շատ բաներ փոխեց ոչ միայն Ուկրաինայում, այլեւ համայն աշխարհում: Ուժային եւ տարածքային բազում փոփոխություններին զուգահեռ, այն հնարավորություն տվեց որոշակիորեն բացելու Արեւմուտքի, Եվրոպայի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրներում տիրող բազմավեկտոր իրավիճակները, այդ երկրներում տիրող մարդկային ու բարոյական նկարագրերը, որոնք չափազանց զարմացրին ոչ միայն նախկին Խորհրդային մի շարք հանրապետությունների բնակչությանը, այլ մի շարք այլ երկրների բնակիչներին, որոնց ապրելակերպը լիովին անհայտ էր վերը նշված երկրների բնակիչների համար: Որ Ռուսաստանի ու այդ երկրների համար բավականին անակնկալ էր, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից այսքան տարիներ անց աշխարհի մի շարք երկրներում դարձյալ գլուխ են բարձրացրել ֆաշիզմը եւ նացիզմը ու այդ երկրներում շարունակում են մեծ թափ հավաքել դրանք, դա ամենամեծ անակնկալն էր, որը պարզվեց ՀՌՕ-ի հենց առաջին օրերից, եւ բիրտ հետեւանքներ էր թողնում այդ երկրների բնակիչների նորմալ ապրելակերպի վրա:

Այն՝ այդ երկրներում եղած խաղաղ կյանքը վերածում էր դժոխքի, վերացնելով մարդկանց միջեւ եղած բարիդրացիական հարաբերությունները եւ բարոյական նորմերը, որոնցով մինչ այդ մարդկությունը երկար ժամանակ գոյատեւել էր: Պարզվեց, որ 2014թ.-ից սկսած, երբ Արեւմուտքում եւ Եվրոպայում ինտենսիվ գլուխ էին բարձրացնում ֆաշիզմը ու նացիզմը, այդ երկրներում մեծ թափ էր առնում նաեւ համասեռամոլությունը եւ բազմաթիվ այլ այլասեռություններ, որոնք աստիճանաբար կործանում էին նորմալ կյանքն այդ երկրներում: Կարծում եմ, որ այդ երկու իրողություններն ուղիղ գծով փոխկապակցված են միմյանց հետ եւ ֆաշիզմի ու նացիզմի գլուխ բարձրացնելն անպայման ծնելու էին աներեւակայելի անբարո բարքեր: Պետք է նշել, որ բացի անբարո բարքերից, ֆաշիզմն ու նացիզմը ծնում են բազում այլ բացասական հետեւանքներ, որոնց անունը Արեւմուտքում, Եվրոպայում ու որոշ այլ երկրներում դնում են դեմոկրատիա եւ դրանով փորձում արդարացնել իրենց այլանդակությունները: Նման հետեւանքները լիովին տարբերվում են ՌԴ եւ մի շարք երկրներում տիրող բարքերից: Այդ երկրներում ապրելու հիմնական ուղղություն են դիտարկում համասեռամոլությունը, դրանով փաստացի վերացնելով ընտանիքների բազմացման տենդենցը, հիմնական շեշտը դնելով երեխա որդեգրելու ճանապարհով   ընտանիք կազմելու վրա: Իսկ նման մոտեցումը ժամանակի ընթացքում բերելու է մարդկության աստիճանական վերացմանը: Արդյո՞ք այդ երկրներում իրոք չեն հասկանում, որ ընդհատում են մարդկանց բազմացման գործընթացը, որը շատ արագ կբերի աշխարհի կործանմանը …

Եվ այսպես, Արեւմուտքի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի նման ակտիվացումը ոչ միայն այս բլոկի եւ Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ հզորների միջեւ նոր մոնոպոլ դիրքի հաստատման փորձ է աշխարհում, այլ նոր տիպի ապրելակերպի հաստատման փորձ է, որից ծնվելու են նաեւ մարդկային ապրելակերպի նոր ուղղությունները, որից բխելու է նաեւ, թե ով եւ որ ուղղությունն է աշխարհում դառնալու գերիշխող ու որոշիչ: Այլ խոսքով, պայքար է գնում նոր աշխարհակարգի ձեւավորման եւ նրա կառավարման նոր հեգեմոնիա կազմավորելու համար, որը կդառնա նաեւ այդ նոր ձեւավորվող աշխարհի տեր ու տիրակալը: Իսկ այն բարքերը, որոնք գլուխ կբարձրացնեն այդ ամենի արդյունքում, լիովին կտարբերվեն եղածից եւ ուղղակիորեն կբերեն աշխարհի արագ կործանմանը …

Փաստացի, պարզվեց, որ հատուկ ռազմական գործողությունը ոչ միայն փորձում է կանխել Ուկրաինայում բնակվող ռուս եւ ռուսախոս բնակչության ֆիզիկական բնաջնջումը, այլեւ փորձ է արվում աշխարհի ողջ մարդկությանը փրկել ստրկացումից ու բարոյական, ֆիզիկական ոչնչացումից: Արդյունքում պարզվեց, որ հատուկ ռազմական գործողությունը ոչ միայն ռուս ժողովրդի մի որոշ հատվածի, այլեւ ողջ մարդկության փրկության ուղենիշ դարձավ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան Սարգսյան says:

    Դուք ձեր գրածներին հավատու՞մ եք գոնե։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031