Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (ՆԱԳՎ) հորդորում է ահաբեկչության վտանգի պատճառով չեղարկել Փարիզում օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Մոտ օրերս ՆԱԳՎ կենտրոնակայան պետք է այցելի Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը, որին ծանոթացնելու են օլիմպիական խաղերի բացման արարողության օրը աշխարհի հեռուստաընկերությունների տեսախցիկների առջեւ կոորդինացված ցուցադրական ահաբեկչական գործություն իրականացնելու սցենարներին:
«Մեզ հարկավոր է անցնել «B» պլանին,-ասել է ՆԱԳՎ ներկայացուցիչը՝ նշելով, որ Սենա գետի ափին մարզիկների շքերթի ներկայիս ձեւաչափը չափից ավելի վտանգ է պարունակում, որպեսզի այն թողնվի նախկին ձևով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ