ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն «Իզվեստիա»-ին պատմել է, թե ինչ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել Նիկոլ Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ.
«Երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին բախտի քմահաճույքին թողեցիք»։ ՌԴ նախագահը պատասխանեց. «Կներեք, ի սեր Աստծո, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս (ձեր.–խմբ) քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»»:
«Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման», – ասել է Լավրովը։
Կարդացեք նաև
«Նպատակը նրանց, ովքեր այժմ Հայաստանի ղեկավարությանը հրապուրում են դեպի Արևմուտք, պարզ է՝ կանխել կայունությունը Հարավային Կովկասում, փորձել այս տարածաշրջանը դարձնել իրենց գերակայության գոտի», – նշել է ՌԴ արտգործնախարարը։