Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բալայանը հիշեցնում է՝ արցախահայերի վերադարձի ու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ հանձնախումբ է գործում, որի նպատակների իրականացմանը Փաշինյանի նման հայտարարությունները կարող են խոչընդոտել. «Հրապարակ»

Մարտ 29,2024 11:01

Կառավարության երեկվա նիստն առանձնացավ հակաարցախյան հերթական արարով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ՀՀ-ում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», առանց անուն տալու՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը չի հասկանում, թե ինչպես ու ինչով կարող են Արցախի իշխանությունները սպառնալ Հայաստանի անվտանգությանը, եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են իրենց առջեւ դրված ծրագրերը՝ ոչ միայն Արցախի, այլեւ հենց Հայաստանի հետ կապված։ «Ադրբեջանի հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ հենց այդ մասին են խոսում։ Արցախի գործող կառավարությունը, որը սեպտեմբերի 16-ից Երեւանում է, որեւէ քայլ չի կատարել, որը վնաս կբերեր ՀՀ-ին, համենայնդեպս, այդ կառավարության մեջ ընդգրկված մարդիկ հասկանում են, որ իրենց գործողություններն այնպես պետք է իրականացնեն, որ ՀՀ-ին չվնասի։ Այս պահին հասարակական հիմունքներով գործող կառույցն ունի մեկ նպատակ՝ պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքներն ու շահերը եւ կազմակերպել ամբողջական վերադարձ։ Դա որեւէ ձեւով չի կարող վնասել Հայաստանին»,- ասում է Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե Արցախի մասին խոսելը կամ արցախահայության իրավունքների պաշտպանությունը, ըստ ՀՀ իշխանությունների, շոշափում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ առնչություն չունի՝ արցախահայությունը պետականություն է ձեւավորել իր բնօրրանում, ԽՍՀՄ օրենքներով։ Բալայանը հիշեցնում է՝ արցախահայերի վերադարձի ու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ հանձնախումբ է գործում, որի նպատակների իրականացմանը Փաշինյանի նման հայտարարությունները կարող են խոչընդոտել ու պատրվակ դառնալ, որ միջազգային կառույցներն ու երկրները չօժանդակեն։ «Հիշենք Ռուսաստանի դիրքորոշումը, որը շարունակ հայտարարում է, որ Արցախից Հայաստանի իշխանությունն է հրաժարվել»,-նկատում է Բալայանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031