Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. «Սկսած 2018-ից՝ Փաշինյանը մի ծրագրի մաս է կազմում, որը նպատակ ունի ոչնչացնել հայկական պետությունը, պատմությունը, մշակույթը». «Հրապարակ»

Մարտ 29,2024 10:33

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե «ԼՂ-ից տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ-ի համար»։ Փաշինյանն ու իշխանական շրջանակները, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը շեշտում է՝ Արցախը երբեք Հայաստանի համար վտանգ չի ներկայացրել, այսօր էլ չի ներկայացնում։ Նա մանիպուլյացիաներ է որակում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ասածները, ովքեր փորձում են էլ ավելի մեծ ջրբաժան առաջացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ։

«Որեւէ արցախցի Նիկոլ Փաշինյանի աթոռի համար կռիվ չի տվել»,- Գալստյանը սա ասում է ի գիտություն Նիկոլ Փաշինյանի:

Մինչեւ 2018-ը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր, ի՞նչ է զգում արցախցին՝ տեսնելով Հայաստանի կառավարության այս վերաբերմունքը։ Ի պատասխան՝ Գալստյանն ասաց․ «Ես չեմ ուզում արցախցիներին տարանջատել, երեւի թե ոչ մի հայ Նիկոլ Փաշինյանի հետ հույս չի կապում, բոլորը հիասթափված են, գիտեն՝ ինչքան մնա Փաշինյանը, այդքան ավելի մեծ կորուստներ է ունենալու հայ ազգը, վտանգվում է մեր պետականությունը։ Սկսած 2018-ից՝ Փաշինյանը մի ծրագրի մաս է կազմում, որը նպատակ ունի ոչնչացնել հայկական պետությունը, պատմությունը, մշակույթը, որը մենք գործնականում տեսնում ենք»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031