Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ միայն Հայաստանն է տարածքներ վերադարձնելու, իսկ Ադրբեջանն այդ 200 քկմ-ն կվերադարձնի, թե ոչ՝ Ալեն Սիմոնյանի համար «մանրուք է». «ՉԻ»

Մարտ 29,2024 09:00

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայկական զորքերի հետքաշմանը զուգահեռ Ադրբեջանն էլ իր զորքերն է դուրս բերելու ՀՀ տարածքից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է «Ես այդ մանրուքին չեմ տիրապետում»։

ՉԻ. Եթե խոսքն ընդամենը զորքերը փոխադարձաբար միմյանց տարածքներից դուրս բերելու քայլերի հերթականության մասին լիներ՝ էլի ոչինչ, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ լսել անգամ չի ուզում իր զորքերը ՀՀ տարածքից օկուպացրած մոտ 200 քկմ տարածքից ետ քաշելու մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ միայն Հայաստանն է տարածքներ վերադարձնելու, իսկ Ադրբեջանն այդ 200 քկմ-ն կվերադարձնի, թե ոչ՝ Ալեն Սիմոնյանի համար «մանրուք է»։

Դե իհարկե, մարդը մեծ-մեծ բաների հետ է շփվում, մեկ-մեկ Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում, «Իշտոյանա վիձիտ», թիկնապահներ ունի, որոնք մարդկանց ձեռքերը ոլորում են, որ ինքն «անխոչընդոտ» թքի նրանց երեսին, պարզ չէ՞, որ նման մասշտաբի «պետական այրի» համար 200 քկմ տարածքը «մանրուք» կլինի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031