Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին». Գառնիկ Դանիելյան

Մարտ 28,2024 23:45

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց կատարեցինք Տավուշի մարզի գյուղեր։   Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։

Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։

Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան։

Բաղանիսցիները զայրացած են։ Ստացվում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրված չէ հետախուզվողների ադրբեջանական ցանկում հայտնվելուց։ Եւ, այս հարցում էլ, հազիվ թե իշխանությունները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հաջորդիվ կանցնեն մյուս գյուղերի բնակիչներին ցուցակագրելուն։

Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից։ Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին։

Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տավուշեցու կողքին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031