Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. «Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ՀԱՊԿ-ի գործունեությունը»

Մարտ 28,2024 23:35

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։

Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։

«Չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է ՀՀ շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել երկիր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»։

ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականին, սակայն առավոտյան Փաշինյանն արթնացավ և ասաց, որ կոնսենսուս չկա,- նաեւ ասել է Լավրովը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Մենք նստեցինք մինչև գիշեր, հաստատեցինք ամեն ինչ, իսկ առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետները հանդիպեցին, պարզվեց՝ որոշման շուրջ համաձայնություն չկա, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Մի քանի օր անց Փաշինյանը ԵՄ խաղաղապահ առաքելություն հրավիրեց Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի ընդամենը 2 ամսով։ Եվ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այս առաքելությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031