Ապրիլի 5-ից 7-ը Բաքվում կայանալու է ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշար, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 2-ական ուղեգիր:
Ըմբշամարտի միջազգային միությունը հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած երկրների անունները եւ եւ թիմերի կազմերը: ՀԱյաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ընտրանիները, հասկանալի է, չեն մեկնելու Բաքու: Սակայն նրանք հանդես կգան մայիսի 9-ից 12-ը Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Գործող կարգի համաձայն համաշխարհային մրցաշարին մասնակցել չի թույլատրվում այն երկրներին, որոնք բաց են թողել մայրցամաքային վարկանիշային մրցաշարը, սակայն այս առումով Հայաստանի պարագայում բացառություն է արվել:
Այսօրվա դրությամբ Հայաստանի ըմբիշներից Փարիզի ուղեգիր նվաճել են ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը եւ 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ