Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ. ՀՅԴ

Մարտ 28,2024 23:03
hyd

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագոյն սպառնալիքներ։

Արցախի յանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանութիւնը ամէն կերպ մոռացութեան է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրաւունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազօրութիւն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունէութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարուել այդ իրաւունքներից։

Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը հայութեան օրակարգի վրայ են եւ մինչեւ չլուծուեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիւ եւ իրական խաղաղութիւն։

Հ.Յ.Դաշնակցութիւնը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանութիւնը։

Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ։

Համոզուած ենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մէկն է՝ հայկական պետականութեան փրկութիւնը։

 

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
28 Մարտ, 2024 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031