Հայաստանի տնտեսական և ֆինանսական կախվածությունը ԵԱՏՄ-ից թե ապրանքների վաճառքի պատճառով, թե աշխատանքային միգրանտների հետևանքով ավելի է մեծացել, այսինքն, մենք ավելի սերտաճել ենք դեպի ԵԱՏՄ-ի, քան այլ երկրների հետ։ Հետևաբար, ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ թե գործարարների, թե քաղաքացիների վրա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա դիտարկմամբ՝ սա առաջին հերթին լուրջ հարված է հասցնելու Հայաստանից ՌԴ ապրանք արտահանող տնտեսվարողներին, քանի որ Ռուսաստանն այս պահին կտրված է աշխարհի ֆինանսական այլ համակարգերից, իսկ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում ու դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի տնտեսվարողների համար:
«Սա նաև խնդիրների առաջ կկանգնեցնի շատ քաղաքացիների, քանի որ նրանց համար այս համակարգը լայնորեն կիրառվում էր։ Խոսքը նաև ներքին ապրանքաշրջանառության մասին է, քանի որ ՌԴ-ից եկած ռելոկանտներից շատերը հենց այս համակարգից էին օգտվում, և թե ՀՀ-ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների մասին է։ Նրանք ևս գերադասում էին հենց այդ համակարգը, մինչդեռ, հիմա նրանք պետք է այլընտրանքային լուծումներ գտնեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: