Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները ստուգում են «Զոն նայող Անդուլիկի» և մյուսների խցերում բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի առկայության մասին հաղորդումը

Մարտ 28,2024 20:02

Aravot.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի ՔԿՀ-ին վերաբերող Լոռու մարզի բնակիչ՝ Է. Ե.-ի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Է. Ե-ն իրավապահներին հայտնել է, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում բազմիցս գրավոր դիմումներ է ներկայացրել «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետին, որում նշել է, որ ՔԿՀ-ի «Զոն նայող Անդուլիկի» և մյուս բոլոր խցերում իրականացվի դիմակավորված հատուկ ջոկատայինների խուզարկություններ, քանի որ բոլոր խցերում առկա են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր:

Ըստ հաղորդման՝ ՔԿՀ պետի, ՔԿՀ-ի ռեժիմի պետի և ՔԿՀ-ի այլ իրավասու ծառայողների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել վերը նշված ապօրինությունները վերացնելու ուղղությամբ։ 2023թ. ընթացքում Է. Ե-ն ՀՀ ԱԱԾ տնօրենին է դիմումներ ներկայացրել, ինչի արդյունքում այս տարվա փետրվարի 9-ին դիմակավորված հատուկ ջոկատայինները խուզարկություններ են կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ում, հայտնաբերել և վերցրել են ապօրինի պահվող թմրանյութեր, մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ, լիցքավորման սարքեր, ինքնաշեն ալկոհոլային խմիչքներ, դրսից ՔԿՀ բերված թանկարժեք կահույք և չմաքսազերծված մեծ քանակությամբ ծխախոտ:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ տվյալ անձի կողմից հաղորդումները ստացվել են հիշյալ ՔԿՀ-ի առնչությամբ, վարույթներ կան նախաձեռնված, որոնցով հաղորդմամբ ներկայացված հանգամանքները ստուգվում են։ Այլ տվյալներ չեն հրապարակվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031