Նախօրեին կայացել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
«Լավագույն թատերախոսական» անվանակարգում հաղթել է ԵԹԿՊԻ-ի հայցորդ Սուսաննա Բրիկյանի «Գերագույն» երկրպագուն» թատերախոսականը:
Կարդացեք նաև

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթել է Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթել է ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արտուշ Միքայելյանի՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրած «Տունը սահմանին» ներկայացումը:
«Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում հաղթել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դոցենտ, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման համար:
Մյուս անվանակարգերում հաղթողների մեծ մասը ԵԹԿՊԻ-ի տարբեր տարիների շրջանավարտներն են, որոնց յուրաքանչյուր հաջողություն բուհի համար կարևոր է և պարտավորեցնող:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում բազմաթիվ հաջողություններ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Հերթական մուխլյոժներով մրցանակաբաշխությունը: