Թատրոնի միջազգային օրվա առթիվ Էրեբունի վարչական շրջանում տեղի է ունեցել Նարեկ Դուրյանին նվիրված երեկո: «Փարիզը սրտում երևանցին» խորագրով միջոցառման ընթացքում արվեստագետի խաղընկերները կիսվել են համատեղ անցած ճանապարհի, դժվարությունների ու արկածների մասին հետաքրքիր պատմություններով:
«Արվեստից դուրս փնտրել եմ կյանքը, իսկ կյանքում արվեստն եմ փնտրել»,- նշել է Նարեկ Դուրյանը:
Միջոցառումն ամփոփվել է Նարեկ Դուրյանի մոնոներկայացմամբ:
Կարդացեք նաև
Թատերական արվեստում ներդրած մեծ ավանդի համար՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը սիրված դերասանին պարգևատրել է պատվոգրով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն