Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը տեսահոլովակով ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկը»

Մարտ 28,2024 14:49

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարեւան պետությունների եւ ժողովուրդների հետ։

A three-day international conference on the topic of ‘Armenia as a political crossroad, historical and cultural events’ organized by the RA National Academy of Sciences, ‘Geghard’ Scientific Analytical Foundation, ‘Orbeli’ Center and Yerevan State University took place in Yerevan, Armenia

Գիտաժողովի բացմանը ՀՀ նախագահի ուղերձն ընթերցեց նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանը ներկայումս գտնվում է բարդ ժամանակաշրջանում, ու նման համաժողովներն, անշուշտ, լավագույն հնարավորություն են՝ նոր ելքեր եւ հայեցակարգեր գտնելու համար:

A three-day international conference on the topic of ‘Armenia as a political crossroad, historical and cultural events’ organized by the RA National Academy of Sciences, ‘Geghard’ Scientific Analytical Foundation, ‘Orbeli’ Center and Yerevan State University took place in Yerevan, Armenia

«Հայաստանի որպես քաղաքակրթական բախումների կիզակետի՝ նշանակությունն եւ կարեւորությունն այսօր ավելի քան տեսանելի են»,- նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը: Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ 1915թ Հայոց ցեղասպանությանը, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի եւ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում հայերի բնաջնջմանը, հայրենազրկմանն ու ունեզրկմանը:

A three-day international conference on the topic of ‘Armenia as a political crossroad, historical and cultural events’ organized by the RA National Academy of Sciences, ‘Geghard’ Scientific Analytical Foundation, ‘Orbeli’ Center and Yerevan State University took place in Yerevan, Armenia

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի ձեւակերպմամբ, այսօր տարբեր մակարդակներում խոսվում է աշխարհաքաղաքական թեմաներից, ու Հայաստանը ոչ միայն ականատեսն է գլոբալ լրջագույն փոփոխությունների, այլեւ զգում է դրանց ուղիղ ազդեցությունը։ Նրա խոսքով, համահայկական համախմբվածության, ներուժի մոբիլիզացիայի կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել:

A three-day international conference on the topic of ‘Armenia as a political crossroad, historical and cultural events’ organized by the RA National Academy of Sciences, ‘Geghard’ Scientific Analytical Foundation, ‘Orbeli’ Center and Yerevan State University took place in Yerevan, Armenia

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ, իսկ ՀՀ կառավարությունն արդեն տևական ժամանակ է՝ առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է բացել մեր տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները, նպաստավոր պայմաններ ստեղծել բոլոր երկրների տարանցիկ առևտրի ու ենթակառուցվածքների անխափան գործունեության համար: Նա նաեւ կարճ տեսահոլովակի միջոցով ներկայացրեց գործող իշխանության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի փիլիսոփայությունը:

A three-day international conference on the topic of ‘Armenia as a political crossroad, historical and cultural events’ organized by the RA National Academy of Sciences, ‘Geghard’ Scientific Analytical Foundation, ‘Orbeli’ Center and Yerevan State University took place in Yerevan, Armenia

Հավելենք, որ գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, ԲՈՒՀ-երի, հետազոտական կենտրոնների, գերատեսչությունների գիտնականներ։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, «Օրբելի» կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031