«Национальная оборона»-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Երևանից անդամակցության կասեցման պաշտոնական հայտարարություն չի ստացել:
«Երևանն, իսկապես, վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։
Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: