«Ազատություն». Այսօր Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նագիևը։
«Համաշխարհային մասշտաբով օրեցօր աճող Ադրբեջանի հեղինակությունը, հաղթանակները քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները» գրավել են արևմտյան մի շարք երկրների ուշադրությունը, հայտարարել է Նագիևը՝ նշելով, թե այդ երկրները թեև «դիտորդական առաքելություն» են իրականացնում սահմանին, սակայն «նրանց իրական նպատակը ամենևին էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը չէ»։
Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն, ըստ Նագիևի, Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին։ «Ֆրանսիան այնտեղ իր ռազմական առաքելությունն է ներդնում, Հայաստանին հրահրում է հերթական պատերազմի՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը»։
Բաքուն Փարիզին նաև մեղադրել է լրտեսական ցանցեր ստեղծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգությանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: