Երևան քաղաքում՝
Մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-13մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 22.3°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.5°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 7.2°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն