ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Հատուկ այն կեղծ թեզի քարոզողների համար, որոնք պնդում են, թե իբրև միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը կարող է դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից, մեջբերում է այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթի համապատասխան հատվածը․
«Հետևաբար, մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք մեկ քայլ չենք հեռանա և՛ 2021 թվականի մայիսի, և՛ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այս սահմանը պետք է հաստատվի։ Սակայն մեր տեղակայումը, որն այսօր վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Ոչ ոք երբեք չի ապրել այն դիրքերում ու բարձունքներում, որտեղ մենք կանգնած ենք։ Հայաստանն այսօր շարունակում է գրավել մեր գյուղերը, և դա անտանելի է․․․»։
Ալիևը շատ պարզ ու հստակ խոսել է իր նպատակների մասին, վստահ եմ ՀՀ իշխանություններն էլ հոյակապ ծանոթ են դրան, ինչը նշանակում է, որ Փաշինյանը տեղյակ է, որ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն, ինչպես որ եղել է նախորդ երեք տարվա ընթացքում։ Մինչդեռ կա պատերազմը կանխելու ձև ու դա քո շահերի շուրջ կոնսենսուսների ձեռքբերումն է։
Կարդացեք նաև