Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պետության զավթմանը քաղաքական գնահատական չի տրվել, ռուսական կայսրությունից չես կարող բովանդակային անկախանալ»․ Արթուր Սաքունց

Մարտ 28,2024 12:38

«Չեմ պատկերացնում իրական բովանդակային եվրաինտեգրում, եթե Հայաստանում տեղի չունենա դեսովետիզացիա եւ դեկոմունիզացիա։ Մենք մինչեւ հիմա որեւէ գնահատական չենք տվել 1920-1992 թվականների ժամանակահատվածին»,- այսօր «Հանուն Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ երբ պետության զավթմանը, օկուպացիային քաղաքական գնահատական չի տրվել, դա արժեքային հենքն է, առանց որի ռուսական կայսրությունից չես կարող բովանդակային անկախանալ։

«Հագուստով եվրոպական, բայց բովանդակությամբ մնալ ավտորիտար, դա Թուրքիան է։ Քիչ առաջ ես ինֆորմացիա ստացա, որ Հայաստանի տարածքում ՌԴ-ում քաղաքական հետապնդումներից փախած քաղաքացիների նկատմամբ ՖՍԲ-ի ներկայացուցիչները գործողություն են կատարում, հետեւում են։ Մարդիկ վախեցած են, մարդիկ, որոնք ապաստան են գտել ՀՀ-ում, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ես չգիտեմ՝ մերոնք են անում, թե՞ իրենք կարող են այդպես ազատ գործել մեր տարածքում։ Ցանկացած ռուսական ներկայություն դա ՖՍԲ-ի ագենտուրայի գործողության հիմքն է, որոնք շարված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ես համաձայն եմ այն պահանջի հետ, որ Հայաստանում ռուսական բազան պետք է հեռացվի։ Այսինքն՝ հետեւողական քայլեր պետք է արվեն՝ նվազեցնելու այն ռիսկերը, որոնք մեր ներսում կան։ Պետք է հիմքեր ստեղծվեն, որ ապրիլի 5-ի եւ նմանօրինակ հանդիպումները բովանդակային առումով շարունակություն ունենան»,- ասաց Սաքունցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031