Ռուսաստանը մտահոգված է ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մարդակով հանդիպումից. Տելեգրամի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Նշվում է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։
Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով», – նշել է նա:
«Նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքին, իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, Հարավային Կովկաս ներմուծելուն, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևել պարտադրելուն, նրանց դարավոր կապերը Մոսկվայի հետ քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության առկա մեխանիզմները թուլացնելուն», – գրել է Զախարովան։
Կարդացեք նաև
«Ինչու է պաշտոնական Երեւանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։
Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, ծրագրեր, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։