Մարտի 27-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հոգևոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր, նախանշվել են ընթացիկ նպատակները և խնդիրները։
Հանձնաժողովի անդամները, հիմք ընդունելով Հանրապետական կուսակցության գաղափարական հիմնադրույթները և ՀՀ ազգադավ կառավարիչների «գործունեության» արդյունքում ստեղծված ապազգային իրավիճակը` առաջարկվել է մշակել հանձնաժողովի գործունեության համապատասխան ծրագիր, որն իր մեջ կներառի նաև համագործակցություն Հայ Առաքելական եկեղեցու հետ, կհստակեցնի գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում ընթացիկ ու հեռանկարային խնդիրները, համապատասխան միջոցներ կձեռնարկի դրանց լուծման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կարդացեք նաև