Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը չպետք է թույլ տար և այսօր էլ թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը պետության ամբողջ գործառույթն իրեն վերապահի. «168 ժամ»

Մարտ 28,2024 11:15

Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ ամիս առաջ ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, խոստացել էր, որ բանակն անզիջում պայքար է մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

«Թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա՛կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու»,- շեշտել էր նա:

Բնականաբար, բանակն է այն ուժը, որը պարտավոր է կասեցնել թշնամու ոտնձգությունները, նաև՝ բանակը պարտավոր է կասեցնել այն քաղաքական որոշումները, որոնք կխոչընդոտեն իրեն կատարել իր սահմանադրական պարտականությունը:

Ի վերջո, պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և հենց այս տրամաբանությունից էլ պետք է բխի ցանկացած գործողություն և այսօր ավելի, քան երբևէ:

Բանակը չպետք է թույլ տար և այսօր էլ թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը պետության ամբողջ գործառույթն իրեն վերապահի՝ անտեսելով պետական կարևորագույն ինստիտուտների գոյությունը:

Նիկոլ Փաշինյան անձը, ում պետության և այն կառավարելու մասին պատկերացումները տիկտոկյան զրույցների շարք վարելով է սահմանափակվում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031