Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՀԿ-ից եմ իմանում, որ ես սնանկ եմ». Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակ»

Մարտ 28,2024 11:03

Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի։ «Հրապարակը» գրել էր, որ մարտի 26-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին փորձել են վտարել Ծաղկաձորի իր ամառանոցից։

Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամառանոցն աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, որից հետո Սիլվա Համբարձումյանը ստացել է վտարման վերաբերյալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը եւ այն բողոքարկել է: Դատարանը կասեցրել է վտարումը` մինչեւ վերջնական վճռի կայացումը, բայց գնորդն ազդեցիկ հովանավոր ունի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը զանգահարել է Կոտայքի ԴԱՀԿ պետին, որ դատարանի որոշումը հաշվի չառնեն եւ վտարումն իրականացնեն։ Մեզ հետ զրուցելու պահին օգնականը նշեց, որ վտարումն ընթանում է: Երեկ մենք զրուցեցինք Սիլվա Համբարձումյանի հետ:

Նախ հետաքրքրվեցինք` այդուհանդերձ, իրեն հաջողվե՞ց վտարումը հետաձգել։
«Դեռ շարունակվում է։ Ես գնացի քննչական, հանցագործության մասին հաղորդում տվեցի, հիմա էլ գնում եմ արդարադատության նախարարություն»,- ասաց Համբարձումյանը։

– Ձեր օգնականը երեկ ասաց, որ գնորդը Հայկ Սարգսյանի քավորն է, եւ դա է ազդել, որ ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել այդ հանգամանքը։

– Այո, Կարոն իրենց քավորն է, Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորն է, ով գտնվում է հետախուզման մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից։

– Կներկայացնե՞ք՝ սնանկության ինչ պրոցեսի հետեւանքով է Ձեր ամառանոցը հանվել վաճառքի։

– Սա Գասպարյան Վովայի տան հետ կապված հարց է, որի հետ կապված քրեական գործ էլ է հարուցվել։ Ինձ Արշակը ստիպել է՝ մի հատ ստացական եմ ստորագրել, որ Աղասի Դանիելյանն ինձ տալիս է 245 մլն դրամ, որ իբրեւ բիզնես անենք, բայց դա ինձ ասացին՝ իբրեւ ապահովության համար, որ Աղասին տունն անվանափոխի Գասպարյանի զոքանչի անունով։ Հետո ես հասկացա, որ Աղասի Դանիելյանն ինձ տանում է սնանկության, ու ես չեմ էլ իմանում` ո՛չ ծանուցում եմ դատարանից ստացել, ոչ մի բան չեմ իմանում։ Ես ԴԱՀԿ-ից եմ իմանում, որ ես սնանկ եմ։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031